ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Անպատրաստների ընտրությունը

Անպատրաստների ընտրությունը
29.11.2023 | 17:17

Այս խորհրդարանը մնալու միայն երկու տարբերակ ունի.

1. Եթե ընդդիմությունն ու իշխանությունը լուռ, ստվերային կոնսենսուսի են գալիս, որ այս իրավիճակը երկուսին էլ ձեռնտու է, և շարունակում են աշխատել։

2. Եթե այս ԱԺ մեծամասնությունն ընտրում է նոր վարչապետ, ձևավորվում է նոր կառավարություն։

Հնարավոր արտահերթ ընտրություններին ոչ ոք պատրաստ չէ։ Բայց դա չի ազդելու պրոցեսների տրամաբանության վրա։

Գործող խորհրդարանում կան բավական լավ դեմքեր՝ բարձր գրագիտության և մարդկային որակների, որոնք այլ ձևաչափերում կարող են ունենալ զգալի էֆեկտիվություն։ Սա վերաբերում է բոլոր խմբակցություններին։

Խորհրդարանից դուրս կուտակված է հանրային գործիչների, քաղաքական մտքի լուրջ ռեսուրս։ Լավ ռեսուրս կա բանտերում՝ Երևանի և Բաքվի։

Սա արդեն քաղաքագիտություն չէ, սա ֆիզիկա է, և խորհրդարանից դուրս ծանրակշիռ ռեսուրսի նժարը ճնշելու է հայրենիքի կորստի ծանր բեռով գոյատևող ներկայիս Աժ-ին։ Սա կբերի փոփոխության։

Կան խոշոր արտաքին խաղացողներ՝ Ռուսաստանը և Արևմուտքը։ Նիկոլը հաջողացրեց մեր փոքր երկիրը դնել այս կենտրոնների շահերի բախման կիզակետում, և դրա պտուղը մենք անշուշտ քաղելու ենք։

Ռուսաստանը բարդ, ծանրաշարժ պետություն է, որը գրեթե չի տիրապետում 21-րդ դարի պատկերացումներին և աշխատանքի գործիքներին։ Եվ քանի դեռ Ռուսաստանը չի հասկացել, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների հիմնական աղբյուրը հենց ռուսական քաղաքականությունն է, նրա համար շատ դժվար է լինելու էֆեկտիվ որոշումներ կայացնել։

Արևմուտքի խնդիրը հետևյալն է. այն ֆիքսել է, որ հակառուսական տրամադրությունների պիկն է Հայաստանում, և փորձելու է դա նյութականացնել։

Որպեսզի Հայաստանում հակառուսական տրամադրությունները կապիտալիզացվեն, պետք է նոր քաղաքական իրողություն, նոր որակի կամ կազմով իշխանություն. ինչին և ձգտելու է Արևմուտքը։ Մենք պետք է հասկանանք մի բան. հասարակության մեջ հակառուսական տրամադրություններն ինքնանպատակ չեն, դա ընդամենը միջոց է՝ ինչ-որ կարևոր բաների հասնելու։

Հակառուսականության նյութականացումը ենթադրում է երկու կարևոր քայլ.

1. Ռուսաստանի հետ ինստիտուցիոնալ կապերի խզում

2. Ռուսական կապիտալի դուրս մղում Հայաստանից

Երկու պրոցեսն էլ հիմա սողալով գնում են, բայց տեմպերը կարող են շատ շուտով արագանալ։ Ռուսական կապիտալը (այդ թվում՝ ռուսահայ) պետք է սկսի հասկանալ, որ դա իրեն է վերաբերում, և որ կարող է ունենալ լուրջ հետևանքներ՝ հանքեր, բանկեր, գործարաններ, էներգետիկա և այլն։

Նման խոշոր տեղաշարժերի շեմին Հայաստանում ոչ ոք պատրաստ չէ արտահերթ ընտրությունների։ Այլ հարց է, թե ինչու. դա ցավոտ հարց է, բայց դա էլ է արդեն ժամանակավրեպ։ Ուղղակի դա փաստ է, որը չի ազդելու, սակայն, ընթացքի վրա։ Սա առավելություն է տալիս իշխանություններին. նրանց կազմակերպչական ռեսուրսն անհամեմատ ավելի մեծ է, ինչ-որ տեղ առավելություն է տալիս այն շրջանակներին, պոտենցիալ թիմերին, որոնք ստվերային կերպով նախապատրաստվել են, կամ ունեն նման փորձ։ Բայց սա հնարավորություն է Հայաստանի համար։ Մենք պետք է գտնենք ձևը դուրս գալու ընթացիկ սողացող կործանման և իշխանության արտահերթ վերարտադրման թակարդից, որը ուղղակի արագացնելու է պետության փլուզումը։

Ելքը կախված է նրանից, թե ինչ բովանդակություն են ունենալու հնարավոր արտահերթ ընտրությունները. հենց սրա մասին՝ հաջորդիվ։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3174

Մեկնաբանություններ

դարձ կապ